20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արևի կործանիչ զինվորիկներ

Հանգստյան օրերին ընդառաջ 

Արևից խուսափել կամ էլ անտեսել նրան անհնարին է, իսկ, ա՛յ, դրանից պաշտպանվելը՝ հնարավոր ու պարտադիր:

Արևից ստացած այրվածքների մասին հնարավոր է մոռանաք, բայց հետագայում հենց իրենք “կհիշեցնեն” ձեզ իրենց մասին, քանի-որ ամեն այրվածքից հետո մեծանում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը և այդ աճը ընթանում է, ցավոք, երկրաչափական պրոգրեսիայով:

Ամեն այրվածքից հետո քայքայվում են մաշկում առկա պաշտպանիչ բջիջները, որոնք պատասխանատու են նաև մաշկի առաձգականության համար: / Ծերունական կնճիռներն ու մնացած այն ամենը, ինչ չէիք ուզի տեսնել մաշկի վրա, կարող են ի հայտ գալ արևային այրվածքից հետո: Ահա թե ինչու են արևի տակ երկար ժամանակ անցկացնող մարդիկ տարիքից ավելի ծեր երևում/:

Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից և պաշտպանեք դրանցից հատկապես ձեր երեխաներին, քանի-որ հաստատվել է, որ մեր ողջ կյանքում արևից ստացած այրվածքներից ամենաէական կործանիչ ազդեցությունը ունենում են ՄԻՆՉԵՎ 18 տարեկան հասակը ստացած այրվածքները:

Փա՛ռք Աստծո, դեղատներում կարելի է գտնել ամեն տարիքային խմբի համար նախատեսված քսուքներ, սփրեյեր: Ձեզ մնում է բարեխղճորեն և հետևողական օգտագործել դրանք՝ չմոռանալով քսելիս նայել ժամին, քանի-որ դրանց ազդեցությունը ժամային սահմանափակումներ ունի. եթե ժամը լրացել է, իսկ դուք դեռ արևի ուղիղ ճառագայթների տակ եք գտնվում, պետք է կրկնել: Իսկ գլխարկների և արևապաշտպան ակնոցի մասին խոսելն էլ երևի ավելորդ է:

Պաշտպանեք ձեզ և հատկապես ձեր երեխաներին արևի անխնա ճառագայթներից:

Սիրով՝

Վ.Պ.

Դիետոլոգ Վարանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ