Ինչպես պանիր ուտել եւ չգիրանալ

Որքան էլ մենք պանիր սիրենք, ցավոք, այն մեր կառուցվածքի համար այնքան էլ օգտակար չէ, քանի որ շատ ճարպեր է պարունակում: Սակայն պանիր սիրողները չեն կարող մշտապես հրաժարվել դրանից: Ինչպես անել, որպեսզի կարողանաք պանիր ուտել, բայց չգիրանալ:
- Պանիր գնելիս ուշադիր եղեք դրա կալորիականությանը:
 - Փոքրիկ կտոր պանիր ընտրեք գնելիս, որպեսզի չտարվեք ու ամբողջը չուտեք:
 - Ուշադրություն դարձրեք, թե ինչից է պատրաստված պանիրը` բնական է, թե արհեստական հավելումներով հարուստ:
 - Պանիրը քերեք, նոր կերեք, քերած վիճակում դուք ավելի քիչ պանիր եք ուտում:
 - Նախընտրեք պինդ պանիր ուտել, դրանք ավելի օգտակար են ու պակաս յուղային:
 - Պանրով լի ափսեից մի կտոր վերցրեք, եւ ընդհանուրը հեռու պահեք ձեզնից:
 - Պանիր կերեք ֆիզիկական վարժություններից հետո, ոչ թե առաջ:
 - Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք ուտում պանիրի հետ միասին: Լավ կլինի, որպեսզի պանիրի հետ հաց չուտեք, բանջարեղեն ուտեք:
 
                










































