23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանկապիղծը մի քանի ժամում բռնաբարել է 3 աշակերտուհու

Նախօրեին անհայտ մանկապիղծը Մոսկվայում հարձակումներ է գործել 5-րդ եւ 6-րդ դասարանի 3 աշակերտուհիների վրա: Բոլոր 3 հանցագործությունները նա կատարել է մոտ 5 ժամվա ընթացքում, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:

Հանցագործը դպրոցականներին բռնաբարել է բնակելի շենքերի շքամուտքերում, իսկ հետո փախուստի դիմել դեպքի վայրից: Առաջինը ոստիկանություն է դիմել 12-ամյա աղջնակի հայրը, որի վրա հանցագործն առաջինն է հարձակվել, որից մեկ ժամ անց դիմում է գրել մյուս երեխայի հայրը, իսկ երեկոյան հայտնի է դարձել նաեւ 3-րդ երեխայի բռնաբարության մասին:

Ոստիկանությունն արդեն իր ձեռքի տակ ունի շքամուտքերի տեսախցիկների տեսագրությունը: Հնարավոր է, որ դրանց միջոցով պարզվի մանակպիղծի ինքնությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ