20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանապահ գյուղի բնակիչների հույսը /ֆոտո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում արդեն մի քանի օր է` տարբեր տեսակի ձեռնոցների արտադրություն է գործում:

Օրեր առաջ, երբ Henaran.am-ի թղթակիցը գյուղում էր զրուցեց գործարանի սեփականատեր, ծնունդով տավուշցի, սակայն գործնեությունը Ռուսաստանում ծավալած Սուրեն Երիցյանի հետ:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադրած արտադրամաս մի քանի ամիս վերանորոգման փուլում էր: Այս ընթացքում էլ  ամեն մի շարք չորաթանցիներ կարողացան վաստակել իրենց օրվա ապրուստը: Սահմանապահ այս գյուղի բնակիչները հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում:

«Հույս ունենք, որ գործարանը հնարավորություն կտա գյուղացիներին մնալ ու աշխատել գյուղում: Շատերն են հույսով ու բոլորը մտածում են ինչ որ գործ գտնել այստեղ:

Ձեռնոցագործությունը գյուղացիներին սովորեցնում են Ռուսաստանից եկած մասնագետները, որոնք դեռ որոշ ժամանակ կմնան գյուղում:

Երիցյանի խոսքով իր հարազատ Արծվաշեն գյուղում հարմար տարվածք չի գտնվել ու իր համար գյուղերի մեջ տարբերակում չկա, այդ պատճառով է Չորաթանի նախկին անասնապահական ֆերմայի տարածքը դարձավ գործարան:

 «Մի քանի անգամ եկել եմ գյուղ  ու տեսնելով գյուղի վիճակը որոշել եմ հենց այստեց ներդրում անել:Ես Ռուսաստանում  ունեմ իմ սֆերայի մեջ լավագույն գործարանը:Այնտեղ 500 աշխատող ունեմ:Այս ոլորտում եմ արդեն 20 տարի:  Համագործակցում եմ միջազգային մասշտաբով տարբեր գործարանների հետ»,- ասաց գործարարը:

Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա փետրվարին: Ընկերության արտադրամասի շինարարական աշխատանքներն սկսվել են մարտին, ավարտվել հուլիսին: Ըկերությունում աշխատում է 50 աշխատակից, սակայն սեփականատիրոջ փոխանցմամբ ապագայում այստեղ կաշխատեն շուրջ 2 հազար աշխատողներ:

Ընկերությունը նախատեսում է արտադրել աշխատանքային ձեռնոցներձեռնոցներ: Արտադրության օրական ծավալը կազմում է 16 հազար զույգ ձեռնոց: Դրանք արտահանվելու են ՌԴ եւ Բելառուս:

Երիցյանը մեզ հետ կիսվեց նաև իրեն մտահոգող հարցով.« Մենք խնդրել ենք կառավարությունից մեզ տալ ազատ տնտեսական գոտու իրավունք, որովհետև միայն այդ դեպքում արտասահմանցի գործարարը կարող է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Այժմ գործող օրենքում սահմանափակումներ կան: Նախագահը կարծում եմ կընդառաջի մեր խնդրանքին»,-հավելեց Երիցյանը:

Հ.Գ Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի գործարանի բացմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ