23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նշաններ այն մասին, որ դուք հաջողակ եք, նույնիսկ եթե չգիտեք այդ մասին

Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրի կյանքում անհաջողություններ են տեղի ունենում: Երբեմն էլ մենք ինքներս ենք մտածում, թե մեր կյանքից իսպառ բացակայում է հաջողությունը` ուշադրություն չդարձնելով մանրուքներին: Սակայն եթե դուք թանկարժեք մեքենա չեք վարում, շքեղ տանը չեք ապրում, դեռ չի նշանակում, որ դուք հաջողակ չեք:

Cluber.com-ը ներկայացնում է նշաններ այն մասին, որ իրականում դուք հաջողակ եք, նույնիսկ եթե չգիտեք այդ մասին:

  1. Ձեր հարաբերություններն այնքան դրամատիկ չեն, որքան կարող էին լինել:
  2. Դուք չեք վախենում աջակցություն խնդրել:
  3. Ձեր ստանդարտները բարձր են:
  4. Դուք ազատվել եք այն ամենից, ինչը ձեզ հաճույք չի պատճառում:
  5. Հայելու մեջ նայելիս երբեմն հպարտության զգացում եք ապրում:
  6. Դուք գիտակցում եք, որ անհաջողություններ բոլորի կյանքում էլ կարող են լինել:
  7. Դուք պատրաստ եք օգնել ձեր մտերիմներին, եթե նրանք դրա կարիքն ունեն:
  8. Դուք հազվադեպ եք բողոքում:
  9. Դուք ուրախանում եք ուրիշների հաջողությունների համար:

10.  Դուք հետաքրքրություններ ունեք, որոնց վրա աշխատում եք:

11.  Դուք նպատակներ ունեք, որոնց ձգտում եք:

12.  Դուք երազանքներ ունեք, որոնք իրականանում են:

13.  Դուք ցավում եք ուրիշների համար:

14.  Դուք սիրում եք եւ սիրված եք:

15.  Զոհի դերը ձեզ համար չէ:

16.  Ձեզ չի մտահոգում, թե ինչ են մտածում ձեր մասին այլոք:

17.  Դուք միշտ դրական եք գնահատում իրավիճակը:

18.  Դուք ընդունում եք այն, ինչ չի կարելի փոխել:

19.  Դուք փոխում եք այն, ինչ հնարավոր է:

20.  Դուք երջանիկ եք:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ