Սեխ. օգտակար հատկանիշներն ու հակացուցումները
Նորից դդմազգիների ընտանիքի հրաշագործ պտուղ է, որը բաղկացած է ջրից ` 80- 94% /ըստ սորտերի տատանվում է նաև տոկոսային հարաբերությունը/, պարունակում է ազոտային նյութեր` 0.5-0.65%, բջջանյութ` 0.2- 0.35%, շաքարներ` 1.5-18% /սորտեր կան, որ շաքարի քանակը հասնում է 20%/, կարոտին, պրովիտամին А, վիտամիններ В9, С, Р, Е (100 գ քաշի հաշվարկով), կալցիում,կալիում,մագնեզիում,ֆոսֆոր, պղինձ, ցինկ, երկաթ և մեծ քանակությամբ ֆոլաթթու/որը լավացնում է արյան մակարդելիությունը/, պեկտին, ճարպեր, հանքային աղեր:
Օգտակար հատկություններ
Վաղուց ի վեր սեխը օգտագործվել է բժշկական նպատակներով: Այն խորհուրդ է տրվել նույնիսկ հոգեկան խանգարումների դեպքում՝ ընկճախտ, մելանխոլիա, օգտագործվել է որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց, օգնում է նաև ռևմատիզմի, հոդացավերի դեպքում, օգտագործվում է որպես միզամուղ և երիկամները մաքրող միջոց, դադարեցնում է թարախային արտազատություններր: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սակավարյունություն, սրտանոթային հիվանդություններ, աթերոսկլերոզ, անեմիա, երիկամների, լյարդի և միզապարկի խնդիրներ, փորկապություն, թութք, օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ մաշկի տարբեր դեֆեկտները վերացնելու համար, ցինգայի բուժման մեջ կարող է մեծ դեր խաղալ: Սեխի կեղևի եփուկը հանգստանում է ոտքերի այտուցները, իսկ սերմերը ունեն ճիճվաթափող հատկություն:
ԲԱՅՑ
Սեխի բուժիչ հատկությունները կախված են դրա հասունության աստիճանից: Կիսահաս սեխը կարող է վտանգավոր լինել և խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն խոց, սուր գաստրիտ:
ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
Կերակրող մայրերին /երեխայի մոտ կարող են լուրջ մարսողական խնդիրներ առաջանալ/, շաքարախտով հիվանդներին, ստամոքսի խոց և տասներկումատնյա աղիքի խնդիրներ ունեցող հիվանդներին, աղիքային խանգարումների, հատկապես դիզենտերիայի դեպքում:
ՉԻ ԿԱՐԵԼԻ
ՉԻ կարելի սեխն ուտել սոված փորին, կաթնեղեն պարունակող սննդամթերքներից առաջ կամ հետո, ձվից հետո, ինչպես նաև չի կարելի սեխից հետո սառը ջուր խմել, և համատեղել ալկոհոլային խմիչքների հետ:
Սիրով՝
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից