19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ընթացիկ տարում 16 նորածնի կյանք է փրկվել Սիսիանում

Ընթացիկ տարում 16 նորածնի կյանք է փրկվել Սիսիանում: Բարդ հղիության եւ վաղաժամ ծննդաբերության դեպքերը շարունակում են իրենց վրա սեւեռել մասնագետների ուշադրությունը: Նրանք կարեւոր են համարում նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ նորածնային մահացության ցուցանիշի կրճատման հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BirthLink» ՀԿ-ի աջակցությամբ, Սիսիանի նորածնային բաժանմունքը շուրջ երկու տարի առաջ է համալրվել բարձրակարգ սարքավորումներով: Համալիր աջակցության արդյունքում՝ այդ ժամանակահատվածում լույս աշխարհ եկած 503 նորածիններից 48-ը կյանքի ուղեգիր են ստացել հենց բարձրակարգ սարքավորումների եւ բուժանձնակազմի նվիրման շնորհիվ: Միայն ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում փրկվել է 16 նորածին:

Ժամանակից շուտ լույս աշխարհ եկած եղբայրները՝ Սլավիկն ու Սուրենը, շուրջ 10 օր գտնվում են Սիսիանի մասնագետների ուշադրության կենտրոնում: Նրանց վիճակն արդեն գնահատվում է բավարար:  Խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում առանձնահատուկ կարեւորություն են ունեցել վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկը, տաքացվող ներքնակը, պուլսօքսիմետրը, օդափոխման համակարգը, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակը, ներարկման մխոցներն ու մյուս սարքավորումները: Դրանց առկայության շնորհիվ մասնագետներին հաջողվել է փրկել եւ կայունացնել փոքրիկների վիճակը:

Արձանագրվող արդյունքն ակնհայտ է՝ նպատակը արդարացված: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի եւ մարզային նորածնային բաժանմունքները գերժամանակակից սարքավորումներով համալրելու ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ