20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սև հաղարջի բաղադրությունը և օգտակար հատկությունները

Պարունակում է մինչև 16 տոկոս շաքարներ (գլյուկոզա, սախարոզա, ֆրուկտոզա), 4 տոկոս օրգանական թթուներ (կիտրոնի, խնձորի, ֆոսֆորի), պեկտին, դաբաղանյութեր, անտոցիանային միացություններ, ներկանյութեր, գլիկոզիդներ, եթերային յուղեր։ 100 գ պտղում պարունակվում է 80-400 մգ C վիտամին` 30 գ-ը լիովին բավարարում է օրգանիզմի 1 օրվա պահանջը։ Պտղում պարունակվող ռուտինը նպաստում է C վիտամինի յուրացմանը։ Կարևոր է, որ հաղարջենու սև հատապտուղը չի պարունակում C վիտամինը քայքայող ֆերմենտներ, ինչի շնորհիվ ասկորբինաթթուն լավ է պահպանվում սառեցրած պտուղների մեջ։ Օգտակար նյութերը լավ են պահպանվում նաև շաքարավազի հետ խառնելու դեպքում (1։3 կամ 1։2)։

Թարմ հյութը պահպանում է պտուղներում պարունակվող օգտակար նյութերը։ 100 մլ հյութը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ (1 օրվա) երկաթի 13 տոկոսը, պղնձի 10,5 տոկոսը, մարգանեցի 17,5 տոկոսը, կալիումի 12 տոկոսը, նաև կալցիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, քրոմ, յոդ, սելեն, բարիում, մոլիբդեն, կոբալտ։

100 գ պտուղը պարունակում է զգալի քանակության E վիտամին` 0,72 մգ, պանտոտենաթթու կամ B5` 0,4 մգ, բիոտին` 2,4 մկգ, K վիտամին, նաև B1, B2, B6, նիացին կամ նույն ինքը` PP, ֆոլիաթթու, կարոտին։ Պարունակում է ֆենիլալանին, որի սակավությունն առաջացնում է ֆենիլկետոնուրիա` վիտամինային անբավարարության ձևերից մեկը։

Հաղարջը պարունակում է նաև լինոլենային թթուներ, որոնք տրոհում են ճարպային բջիջները. նման հատկությունը կարևոր է ցելյուլիտի բուժման համար։


Ուտեմ քեզ
-ի ֆեյսբուքյան էջից 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ