18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նիհարում ենք վարունգի օգնությամբ

Ամառային դիետայի հրաշալի տարբերակ է վարունգի դիետան, որը կարող է օգնել մեկ շաբաթում մի քանի ավելորդ կիլոգրամների հրաժեշտ տալ:

Վարունգը հրաշալի համ ունի, եւ բազմաթիվ օգտակար հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Ահա վարունգով դիետայի տեսակ, որը կօգնի նիհարել 3-5 կիլոգրամով: Հարկ է նշել, որ մեկշաբաթյա այս դիետան անհրաժեշտ է կիրառել տարվա մեջ միայն մեկ անգամ: Այն հակացուցված է խրոնիկ հիվանդությունների, հղիության եւ կրծքով կերակրելու դեպքում:

Օր առաջին`

Նախաճաշ` սեւ հացի մեկ կտոր, երկու վարունգ:

Ճաշ` խաշած բանջարեղեն, վարունգ, մեկ խնձոր:

Ընթրիք` վարունգով ու կանաչիով աղցան:

Օր երկրորդ`

Նախաճաշ` սեւ հացի մեկ կտոր, երկու վարունգ:

Ճաշ` 50 գրամ խաշած միս, վարունգով աղցան, մեկ խնձոր:

Ընթրիք` վարունգով ու կանաչիով աղցան:

Օր երրորդ`

Նախաճաշ` սեւ հացի մեկ կտոր, երկու վարունգ:

Ճաշ` 100 գրամ խաշած ձուկ, 100 գրամ խաշած բրինձ, վարունգով աղցան:

Ընթրիք` վարունգով ու կանաչիով աղցան:

Օր չորրորդ`

Նախաճաշ` սեւ հացի մեկ կտոր, երկու վարունգ:

Ճաշ` վարունգով, կաղամբով, գազարով աղցան, մեկ նարինջ:

Ընթրիք` վարունգով ու կանաչիով աղցան, 20 գրամ պանիր:

Օր հինգերորդ`

Նախաճաշ` սեւ հացի մեկ կտոր, երկու վարունգ:

Ճաշ` վարունգով, կաղամբով, գազարով աղցան, մեկ նարինջ:

Ընթրիք` վարունգով ու կանաչիով աղցան, 20 գրամ պանիր:

Օր վեցերորդ`

Նախաճաշ` սեւ հացի մեկ կտոր, երկու վարունգ:

Ճաշ` վարունգ, խաշած բանջարեղեն, մեկ խաշած ձու, մեկ տանձ:

Ընթրիք` վարունգով ու կանաչիով աղցան, 20 գրամ պանիր:

Օր յոթերորդ`

Նախաճաշ` սեւ հացի մեկ կտոր, երկու վարունգ:

Ճաշ` վարունգ, խաշած բանջարեղեն, մեկ խնձոր:

Ընթրիք` վարունգով ու կանաչիով աղցան, 20 գրամ պանիր:

Դիետայի ընթացքում արգելվում է աղ օգտագործել, անհրաշետ է օրական 3 լիտր սովորական ջուր խմել:

Աղբյուր` Woman.ru

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ