Ամուսինս երբևիցե չի փորձել ինձ դարձնել տան տնտեսուհի. Հ. Կարապետյան
«Շատ չեմ երևում էկրաններին, նոր տեսահոլովակներ չեմ նկարահանել, բայց համերգներ լինում են՝ ոչ շատ ոնց որ առաջ, մարզերում են լինում հիմնականում: Ես ակումբում աշխատում եմ, նշանակում է՝ դեռ երգում եմ, մարդկիկ գալիս են ինձ այնտեղ ունկնդրելու, բայց ժամանակս մի քիչ ավելի քիչ է, առաջ երբ որ մենակ էի, ժամանակս ավելի շատ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհի Հասմիկ Կարապետյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք կարողանում է համատեղել անձնական ու ստեղծագործական կյանքը:
Հասմիկը նշեց՝ երբ կազմում ես ընտանիք, հաճելի հոգսերն ավելանում են: «Ինչու եմ ասում հաճելի, որովհետև ինձ համար դա տառապանք չի, սթրես չի, քանի որ իմ ամուսինն երբևիցե ինձ չի էլ փորձել դարձնել տան տնտեսուհի: Հակառակը նա ինձ միշտ ասում է՝ հերիք է, դուրս արի կենցաղից, արի, գնանք այստեղ, դուրս գնանք, դրսում ուտենք: Երբ կողքինդ այդպիսին է, անկախ քեզանից ուզում ես միայն լավն անել նրա համար»:
Երգչուհու ներկայացմամբ՝ երբ զգայական դաշտում ամեն ինչ հարթ է, կրկին ծնվում են երգեր, սակայն ինչ-որ բան նրանց պակասում է: «Ես դա կապում եմ այն նեգատիվ էմոցիաների պոռթկման հետ, որն առկա է իմ անցյալի երգերի մեջ: Պայքար կա, ապացուցելու բան կա, մեղեդիների մեջ միշտ թախիծ կա, տխրություն կա, չեմ հասկանում: Միգուցե դա իմ էմոցիոնալ ապրումներից ելնելով էր: Իսկ երբ կինը հաստատված է, սիրված է, մի տեսակ երգերն էլ են փոխվել ինձ մոտ, ավելի ահնդարտ են, ավելի հանգիստ են, ավելի պոզիտիվ են, չնայած ինքս չեմ սիրում մաժորական երգել»:
Հասմիկ Կարապետյանն ասում է՝ չնայած արտաքինից միշտ ուրախ է, ժպտում է կյանքին ու աշխարհին, սակայն իր ներքին էությամբ տխուր մարդ է, և երգերն ու այդ հոգեբանական իրավիճակը բալանս են ապահովում:
Նա նաև պատմեց, որ այս պահին ստեղծագործում է մի նոր երգի վրա, որ կոչվում է «Դու պիտի ապրես»: Երգը նախապեսված է եղել նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին, սակայն չի հասցրել և հավանաբար սեպտեմբերին երգը կհանձնի հանդիսատեսի դատին: