23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մեդիա միջավայրն Ադրբեջանում ապահովության կարիք ունի. ԵԱՀԿ ներկայացուցիչ

Բաքվում ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է իշխանություններին, որ “մեդիա միջավայրն” ապահովության կարիք ունի, տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:

Դունյա Միյատովիչը Ադրբեջան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում, որի ընթացքում նա այցելել է նաեւ կալանքի տակ գտնվող լրագրողներին,  բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է լրատվամիջոցների ազատության խնդիրը:

“Իմ բոլոր այցերի ընթացքում ես հույս եմ հայտնել, որ Ադրբեջանում ձերբակալված բոլոր լրագրողները եւ բլոգերները շուտով ազատ կարձակվեն եւ իմ բոլոր մտոհոգությունները կիսել եմ տեղի իշխանությունների հետ: Ես ցանկանում եմ ընդգծել, որ պրոֆեսիոնալ լրագրողը կարող է առաջընթաց ունենալ եւ զարգանալ միայն այն դեպքում, եթե առանց վախի կատարի իր պարտականությունները: Կարծում եմ` երկարաժամկետ հեռանկարների համար փոփոխություններ են անհրաժեշտ օրենսդիր շրջանակներում”,-նշել է Միյատովիչը` հավելելով, որ իր կազմակերպությունը պատրաստ է աջակցել այդ հարցում:

Այցի շրջանակներում Միյատովիչը նաեւ մի քանի պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում` ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ նախագահական վարչակազմի քաղաքական-հասարակական հարցերի վարչության պետ Ալի Հասանովի հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ