10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչ նվերներ են ստանում հաղթած սումոիստները

Ճապոնիայում, սումոյի գլխավոր մրցման հաղթողին շատ անսովոր նվերներ են հանձնում։ Գլխավոր մրցանակը Կայսեր գավաթն է, որը ստանում է հաղթած մարզիկը Սումոյի ասոցիացիայի նախագահի ձեռքից։ Այդ մրցանակի հետ համատեղ չեմպիոնը ստանում է 10 միլիոն իեն (82.500 ԱՄՆ դոլար) պարգևավճար և հովանավորների կողմից բազմազան նվերներ։ Օրինակ, մեկ տոննա բրինձ, մեկ տակառ սակե, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության կողմից մեկ տարվա համար նախատեսված բենզին, ավտոմեքենա, Չեխիայի կառավարության կողմից հայտնի բոհեմական ապակուց սպասք, 1000 հատ սիտակե սունկ, մեկ կովի քաշով տավարի միս և կոկա–կոլա մեկ տարվա համար։

Ընդհանուր նվերների արժեքը հասնում է 20-30 միլիոն իենի (164-247 հազար ԱՄՆ դոլար)։


Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն
-ի ֆեյսբուքյան էջից

 

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ