Գինու բուժիչ հատկանիշները
Գինու բուժիչ հատկությունների մասին հայտնի է շատ վաղուց: Դեռևս Հին Հունաստանում գինին օգտագործել են որպես հակասեպտիկ միջոց. վիրավորներին գինի են տվել՝ արագ կազդուրվելու համար, իսկ վերքերին գինու թրջոցներ են դրել: Արևմտյան Եվրոպայի երկրներում գինով բուժումը սկսել է կիրառվել վաղ միջնադարյան շրջանից: Գինին այդ ժամանակ համարել են ,, աստվածային ըմպելիք,, և նրան վերագրել են մոգական հատկություններ:
Խաղողի գինու քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները համապատասխանում են բժշկական նպատակներով դրանց կիրառման համար: Գինեբուժության կամ բժշկական նպատակներով խաղողի գինու կիրառման մասին գիտությունը կոչվում է էնոթերապիա:
Իր բնույթով, քիմիական բաղադրությամբ և դիետիկ հատկություններով գինին զարմանալիորեն համապատասխանում է մարդու ֆիզիոլոգիային: Գինին դրական կենսաէներգետիկ և ամրապնդող ներգործութուն ունի մարդկային օրգանիզմի վրա, նպաստում է կենսական ուժերի վերականգնմանը, հատկապես ծերերի մոտ:
Գինին նաև օրգանիզմը հագեցնում է օգտակար միկրոէլեմենտներով, վիտամիններով և ամինաթթուներով, խոչընդոտում է աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը: Այն ունի վառ արտահայտված հակամանրէաբանական հատկություն: Հետազոտությունները ցույց են տվել, որ գինին ոչնչացնում է տուբերկուլյոզի, խոլերայի, մալարիայի և այլնի մանրէները: Այդ է պատճառը, որ համաճարակների ժամանակ բուժակները խորհուրդ են տվել ջրի փոխարեն գինի խմել, մանավանդ, որ սեղանի դառը գինին հիանալիորեն հագեցնում է ծարավը:
Կաղնու տարաներում հնեցված կարմիր գինին օգտակար է աղեստամոքսային տրակտի խանգարումների և հիվանդությունների դեպքում:
Գինին օգնում է նաև ճարպակալաման և նյութափոխանակաման խանգարումների դեպքում: Այն օրգանիզմից դուրս է բերում շլակներն ու թունավոր նյութերը՝ կարգավորելով նյութափոխանակությունը: Գինին ունի ևս մի կարևոր հատկություն: Դա արյան մեջ խոլեստերինի պարունակության նվազեցումն է:
Թեթև սպիտակ և, հատկապես, շամպայն գինիները նպաստում սրտի աշխատանքի բարելավմանը: Սպիտակ կիսաքաղցր գինիները դրականորեն են ազդում արյունատար անոթների էլաստիկության վրա, նվազեցնում են տրոմբների առաջացման վտանգը, իսկ շամպայն գինիները խթանում են շնչառական համակարգի և թոքերի աշխատանքը: Սեղանի կարմիր գինիները օգնում են անեմիայի ժամանակ, ինչպես նաև մարդու օրգանիզմից դուրս են բերում ավելորդ աղերը՝ կանխելով դրանց նստվածքը անոթների պատերին: Պորտվեյն գինիները աչքի են ընկնում իրենց ախորժակաբեր հատկությամբ՝ նպաստելով ստամոքսահյութի արտադրմանը:
Այս ամենով հանդերձ, գինու օգտագործումը մեծ քանակով կարող է լուրջ վտանգներ հասցնել:Մարդու օրգանիզմի վրա առանձնապես վնասակար և բացասական ազդեցություն է ունենում, երբ գինին խառնում են այլ ըմպելիքների հետ, ինչպիսիք են գարեջուրը, օղին և այլն: Որպեսզի գինին օգուտ բերի, հարկավոր է գիտենալ, թե ինչ չափաբաժնով այն խմել: Քանակը բոլորի համար միանշանակ չէ: Այն կախված է յուրաքանչյուր մարդու առանձնահատկություններից՝ սեռից, տարիքից, հասակից, քաշից և այլն: Ժամանակակից գիտնականները գտնում են, որ, 1 օրվա համար, ուտելու ընթացքում գինու օգտագործման չափաբաժինը՝ հասուն, առողջ տղամարդու համար կազմում է 300-350 մլ, իսկ կնոջ համար՝ մինչև 150 մլ:
Նրանք, ովքեր որոշել են հետևել իրենց առողջությանը, պետք է հաշվի առնեն մի կարևոր հանգամանք ևս. բուժական հատկություններով օժտված են միայն անարատ, որակյալ գինիները:
Ձեր բժիշկ Մարգարյանը-ի ֆեյսբուքյան էջից