Ի՞նչ կկատարվի Ձեր օրգանիզմում, եթե խնձորի հետ պատահմամբ ուտեք նաև դրա միջի որդը

Պետք չէ խուճապի մատնվել, եթե խնձոր կամ այլ միրգ ուտելիս պատահմամբ նկատում եք, որ կերել եք նաև դրա միջի որդին։ Սկսենք նրանից, որ դուք եք կերել նրան, այլ ոչ նա` ձեզ…
Որպես այդպիսին ոչ մի լավ կամ վատ բան չի կատարվի ձեր օրգանիզմում։ Խնձրի որդերը ի զորու չեն բնակվել մարդու օրգանիզմում. նրանք ուղղակի կվերանան` ընկնելով ստամոքսահյութի մեջ: Դա նույնիսկ այն դեպքում, եթե դուք ատամներով չեք ճզմել դրանց։ Հետո այն կմարսեք սովորականի պես և բանական ճանապարհով դուրս կգա ձեր օրգանիզմից։
Միայն ձեր երևակայությունը կարող է սրտխառնոցի և ինքանզգացողության վատացման պատճառ դառնա։ Հավատացեք, նրա հետ ձեր ստամոքսում կատարվում է այն, ինչ սովորական խնձորի հետ։ Ուղղակի պետք չէ դրան ուշադրություն դարձնել։ Եվ հետո, մի մոռացեք, որ որդերը, դրանք մաքուր սպիտակուցներ են, և ասիական շատ երկրներում նրանց հենց այնպես են ուտում, որպես կերակրատեսակ։
Եվ ինչպես ժողովուրդն է ասում` «Անպետք ու քիմիայով հարուստ մրգի մեջ որդը չի մտնում»։ Այնպես որ վստահ եղեք, որ պիտանի միրգ եք ուտում։
Առողջ եղեք։
Քչերը գիտեն՝ շատերը չգիտեն-ի ֆեյսբուքյան էջից