Ջասթին Բիբերը 3-րդ անգամ “լավագույն կատարող” է ճանաչվել /ֆոտո/
Դեռահաս երգիչ Ջասթին Բիբերը 3-րդ անգամ հաղթել է Գերմանիայում կայացած “MTV Europe Music Awards” մրցանակաբաշխության “լավագույն կատարող” անվանակարգում: Բիբերը մրցանակի է արժանացել նաեւ “լավագույն փոփ կատարող” եւ “լավագույն կատարումը` “World Stage” նախագծի շրջանակներում” անվանակարգերում: Դեռահասների կուռքը, սակայն, ներկա չի գտնվել մրցանակաբաշխությանը:
“Լավագույն կին կատարող” անվանակարգում հաղթող է ճանաչվել 22-ամյա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ով առաջադրվել էր 5 անվանակարգերում, այդ թվում` “լավագույն կենդանի կատարում”: Սվիֆթին հաջողվեց գերազանցել իր գլխավոր մրցակցին` Ռիհաննային, ով այս անգամ ոչ մի մրցանակ չի ստացել:
“Լավագույն տեսահոլովակ” անվանակարգում հաղթող է ճանավել հարավկորեացի ռեփեր PSY-ը` “Gangnam Style” հիթի կատարողը, որն ավելի վաղ հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում ` որպես ամենաշատ “լայքեր” հավաքած տեսահոլովակը YouTube վիդեոհոսթինգի պատմւթյան մեջ:
Լավագույն երգ է ճանաչվել կանադացի երգչուհի Կարլի Ռեյ Ջեթսընի “Call Me Maybe” երգը: Բրիտանական “One direction” խմբի տղաները մրցանակ են ստացել “երկրպագուների լավագույն աջակցություն” եւ “լավագույն նոր արտիստ” անվանակարգերում: Լավագույն ռոք խումբ է ճանաչվել “Linkin Park”-ը:
Մի շարք հայտնի աստղեր, այդ թվում` Լեդի Գագան, Ռիհաննան, “Coldplay”-ը, Քեթի Փերին, Սնուփ Դոգը, “RHCP”-ը, Jay-Z եւ Դիմա Բիլանը, դատարկաձեռն են մնացել: “Համաշխարհային սրբապատկեր” հատուկ մրցանակին հետմահու արժանացել է Ուիթնի Հյուսթոնը` փոփ երաժշտության մեջ իր մեծ ավանդի համար: