Մի մոռացեք հաճախ ծաղկակաղամբ օգտագործել
Ծաղկակաղամբը հարուստ է շատ օգտակար վիտամիններով, հանքային աղերով, հատկապես կալիումի աղերով, ֆոսֆորական աղերով, պարունակում է կալցիում, մագնեզիում, երկաթ, օրգանական թթուներ, վիտամին C, B1, B2, B6, P, РР, А, Н.K:
Օգտակար հատկություններ
Ծաղկակաղամբի մեջ առկա սպիտակուցները հարուստ են ամինաթթուներով /արգինին, լիզին/: Կաղամբի այս տեսակին հատուկ նուրբ կառուցվածքով ցելյուլոզան այն դարձնում է մեր օրգանիզմի համար ավելի դյուրամարս քան կաղամբի մյուս տեսակները: Այս տեսակետից այն հարմար է օգտագործել ոչ միայն առօրյա սննդի, այլ նաև դիետիկ սննդի համար, մանավանդ նրանք, ովքեր ունեն ստամոքս – աղիքային, լյարդի և միզապարկի, տասներկումատնյա աղիքի հիվանդություններ, ստամոքսի խոց հեշտությամբ կարող են մարսել եփած ծաղկակաղամբը: Այն շատ հարմար է իհարկե նաև երեխաների նուրբ մարսողության համար:
Շնորհիվ բիոտինի / վիտամին Н/ մեծ պաշարի, ծաղկակաղամբը անփոխարիների հակաբորբոքային սննդի միջոց է մաշկի բորբոքային պրոցեսների դեմ, քանի որ կանխում է սեբորենի առաջացումը մաշկի տակ:
Ծաղկակաղամբի շարունակական օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը կանանց մոտ և շագանակագեղձի քաղցկեղի վտանգը տղամարդկանց մոտ:
Ծաղկակաղամբի հյութը խորհուրդ է տրվում գաստրիտ, շաքարախտ, բրոնխիտ, երիկամների հետ խնդիրներ ունեցող հիվանդություններին:
Վնասակար հատկություններ
Որոշ մարդկանց համար ծաղկակաղամբը կարող է ալերգիկ լինել
Հոդացավերի դեպքում խորհուրդ չի տրվում
Մնացած բոլոր դեպքերում խրախուսվում: Շտապեք օգտագործել և պահեստավորել ձմեռվա համար՝ շոգեխաշած վիճակում սառցարանում պահելով:
Սիրով
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի Ֆեյսբուքի էջից