29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մնաս բարով, իմ աղջիկ. Աստղերը սգում են Ժաննայի մահը /վիդեո/

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետ, 40 տարեկան հասակում կյանքից հեռացավ ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Երգչուհու մահվան լուրը հաստատել է նրա հայրը` Վլադիմիր Բորիսովիչ Ֆրիսկեն։ Ռուսական շոու բիզնեսի աստղերը սև լուսանկարներ են տեղադրում սոցիալական ցանցերի իրենց էջերում։

Համացանցում բոլոր սգում են սիրված երգչուհու մահը: Նրա գործընկերները Ինստագրամի իրենց էջերում մեկնաբանություններ են թողել այս կապակցությամբ: Պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը գրել է. «Իհարկե, կյանքն ավարտվում է: Բայց այս կյանքն ավարտվեց շատ շուտ: Նա բարի էր, անկեղծ, ուժեղ»: 

Ֆիլիպ Կիրկորով. «Մնաս բարով, սիրելի Ժաննա: Մնաս բարով, ընկեր: Իսկական ընկեր: Ես արտասվում եմ: Անհնար է սրան հավատալ, դաժան է»: 

Ժաննայի մտերիմ ընկերուհին, երգչուհի Օլգա Առլովան գրել է. «Մնաս բարով, իմ աղջիկ: Խաղաղ ննջիր: Դու ընդմիշտ իմ սրտում ես»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ