05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բնական ու հզոր դեղամիջոց. մեղր

Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։
Մեղրի ստացման համար հիմնական հումքը ծաղիկների նեկտարն է։
Նեկտարը քաղցր, բուրումնավետ հեղուկ է։ Նեկտարը պարունակում է 50-75% ջուր, 20-24% միաշաքար (մոնոսախարիդ), 13-24% շաքարեղեգ, հանքային նյութեր, սպիտակուցներ, եթերային յուղեր, վիտամիններ։
Մեղուները այցելում են այնպիսի ծաղկաբույսերի, որոնց նեկտարը առանձնանում է շաքարի բարձր պարունակությամբ։
Ծաղկափոշին պարունակում է օրգանական նյութերի գրեթե բոլոր հավաքածուն, որը անհրաժեշտ է բույսերին և մարդուն։ Ծաղկափոշում կա մեծ քանակությամբ B, P և այլ տեսակի վիտամիններ, աճի հորմոններ, հակամանրէնային նյութեր, կարոտին։
Այն ունի հակամանրէային հատկություններ, արագացնում է մաշկի վերականգնման հատկությունները: Մեղրը և կոճապղպեղը միասին օգտագործելով կարելի է լուծել մի շարք առողջական խնդիրներ:
Շնչառական խնդիրների ժամանակ մեղրի և կոճապղպեղի խառնուրդը հիանալի խորխաբեր միջոց է, այն օգնում է մրսածության, հազի, անգինայի, քթից հոսելու դեպքում:

Ասթմա: Ընդունված կարծիք կա, որ մեղրի, կոճապղպեղի (имбирь) և սև պղպեղի խառնուրդը կարող է նվազեցնել կամ վերացնել ասթման:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ