16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

6 ամսական մահացած երեխայի են հայտնաբերել, ով 2 ամիս մնացել է պատշգամբում

 Ռուսաստանի Նիժեգորոդյան շրջանի բնակելի շենքերից մեկի պատշգամբում 6 ամսական մահացած երեխայի են հայտնաբերել, ով 2 ամիս մնացել է պատշգամբում:

Երեխան ծնվել է բազմազավակ ու անապահով ընտանիքում, որը գտնվում էր սոց ծառայությունների հսկողության տակ: Սոցծառայության վերջին ստուգումներից հետո պարզվել է, որ փոքրիկը չկա, ինչին ի պատասխան նրա ծնողներն ասել են, որ երեխային տարել է տատիկը, քանի որ իրենք հնարավորություն չունեին նրան պահելու, հայտնում է Vesti.ru-ն:

Սակայն պարզվել է, որ տղան տատիկի մոտ էլ չի: Երբ արդեն ոստիկաններն են եկել երեխայի ծնողներին հարցաքննելու, ծնողները արագ կերպով լքել են բնակարանը: Ոստիկանները խուզարկել են բնակարանն ու պատշգամբում հայտնաբերել մահացած երեխային:

Երեխայի ծնողները հայտնաբերվել ու ձերբակալվել են: Նրանք պնդում են, որ փոքրիկը մահացել է տարվա սկզբին` դժբախտ պատահարի արդյունքում:

Այժմ ոստիկանությունը պարզում է եղելությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ