27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրաշագործ սմբուկը

Սմբուկի հասուն պտուղներում պարունակվում է մոտ 90 տոկոս ջուր, 3-4 տոկոս շաքարներ, 1,4 տոկոս սպիտակուց, 1,5 տոկոս նուրբ բջջանք, 0,13 տոկոս օրգանական թթուներ, 0,15 տոկոս դաբաղանյութ, ենթավիտամին A, վիտամին C (5 մգ` 100 գ հումքի մեջ), նիացին (0,65 մգ), ֆոլիաթթու (18,5 մկգ), պիրիդոքսին (0,15 մգ), B1, B2, նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, պղինձ, երկաթ, ֆենոլազա ֆերմենտ։

Սմբուկի օգտագործումն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի տոկոսը, նպաստում օրգանիզմից խոլեստերինի դուրս բերմանը:Խորհուրդ է տրվում օգտագործել որպես կանխարգելիչ միջոց աթերոսկլերոզով տառապող հիվանդներին:

Սմբուկի մեջ եղած կալիումի աղերը բարելավում են սրտի աշխատանքը:Սմբուկը խորհուրդ է տրվում օգտագործել տարեցներին, սրտանոթային, սրտի թույլ աշխատանքի հետևանքով առաջացած այտուցներով տառապող հիվանդներին, քանի որ նպաստում է օրգանիզմից մեզի միջոցով միզաթթվային աղերի դուրս բերմանը:

Սմբուկն իր մեջ պարունակում է երկաթի, կոբալտի, մանգանի, պղնձի և ցինկի աղեր, որոնք օգտակար են սակավարյունությամբ տառապող հիվանդներին: Եթե հիվանդն օրական 4 անգամ ուտի 100-200 գրամ սմբուկ, ապա երկաթի, պղնձի և ցինկի բուժիչ պատրաստուկների կարիք չի ունենա:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ