20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ժաննա Ֆրիսկեն հղի՞ է /վիդեո/

Վերջերս ռուսական հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն սկսել էր հազվադեպ բեմ դուրս գալ եւ երեւալ բարձրաստիճան երեկույթներին: ԶԼՄ-ների ներկայացուցիչներն սկսեցին կասկածել, որ երգչուհին երեխայի է սպասում:

“Достояние республики” շոուի ժամանակ բեմ դուրս գալով կարմիր ազատ զգեստով` Ֆրիսկեն կրակին յուղ ավելացրեց: Ւնքը` երգչուհին, վաղուց արդեն չի մեկնաբանում իր անձնական կյանքը եւ հարցազրույցներ չի տալիս: 

Որպես ապագա երեխայի հայր ԶԼՄ-ների ներկայացուցիչները ներկայացնում են ռուս հաղորդավար Դմիտրի Շեպելեւին: Սիրահար զույգը երբեւիցե պաշտոնապես չի հաստատել իրենց սիրավեպը, նրանք նույնիսկ երկար ժամանակ հերքում էին այդ փաստը, սակայն վերջերս նրանք սկսեցին այլեւս ուշադրություն չդարձնել իրենց մասին շրջող լուրերի, ինչպես նաեւ իրենց հետապնդող պապարացցիների վրա: Նրանց միասին էին լուսանկարել նաեւ Մայամիում, որտեղ նրանք բացահայտ ցուցադրել էին համակրանքը միմյանց հանդեպ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ