30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանի 15 միլիոնանոց թռիչքը. Առավոտ

Առավոտը ներկայացրել է գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի «Հիվանդության պատմությունը»:

Հանցագործությունների բուն էությանը, այսինքն ՝ հիմնական իմաստը, այդպես Էլ անճանաչ կմնա հանցագործին, քանի որ նա գործում է կենդանական բնազդով եւ իրեն չի տեսնում հեռվից: Այդպես պատահեց նաեւ մեր աջ ու ձախ հարեւան թուրքերի հետ: Երբ մոնղոլական հեծյալ ղոշունները սրարշավ անցան Չինաստանից Պարսկաստան եւ ռուսական հողերից մինչեւ Եվրոպա՝ իրենց հետեւից թողնելով արյան եւ այրված քաղաքների խանձահոտ, թուրքերը դեռ չկային:

Նրանք հետո եկան: Չհայտնվեցին մոնղոլների նման, այլ դանդաղ, իրենց կարա-կոյունլու եւ ակ-կոյունլու ոչխարների հոտերն արածացնելով՝ աննկատ եկան-հասան հին աշխարհի սրբազան մեր կողմերը՝ թողած Ալթայն ու Սիբիրը, ուր իրենց մրոտ չումերից սոված աչքերով նայում Էին ունեւոր աշխարհին:

Նրանք հայտնվեցին մոնղոլների հետքերով՝ ճանապարհին ուտելով ու արածելով մոնղոլների թողած թերմացքը: Այդպես հայտնվեցին նրանք: Հետո, սակայն, իրենց երկար ճանապարհին սովորելով ուրիշներից՝ միավորվեցին, բանակներ ստեղծեցին եւ դարձան ուժ, որին արդեն սոսկ արածելը քիչ էր՝ իշխանություն էր պետք:

Եվ տարօրինակն այն է, որ աոաջին ճակատամարտում նույն ցեղի երկու մեծ ճյուղերը՝սելջուկներն ու օղազները, իրար դեմ ելան: Օղուզների Օսման սուլթանը ջախջախեց իրենց իսկ ցեղի սելջուկներին, քանզի իշխանությունն ավելի թանկ էր, քան ցեղային պատկանելությունը: 

Ու ես հիմա ուզում եմ ըստ արժանվույն գնահատեմ մեր երկրի նախագահի՝ ժամանակին հնչեցրած խոսքը, թե՝ այդ աոաջին թոիչքի ուղեւորը ես եմ լինելու: Եվ իր այդ խոսքը հնչեցնելով՝ մեր նախագահը, թերեւս, գուցե ենթադրում էր, որ իր հետ միասին նույն չվերթով տասնհինգ միլիոն հայ է վայրէջք կատարելու Ստեփանակերտում, քանզի մենք ազգովի մեր հայրենիքն ենք վերադառնում… ինչը աշխարհի աչքի աոաջ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին, եւ ապրիլի 25-ից շարունակվում է…

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ