26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամառը վայելելու 5 սկզբունք

Թերեւս դժվար կլինի գտնել մեկի, ով ամռանն անհամբերությամբ չի սպասում: Ամառը, սակայն, բացասական կողմեր էլ ունի, որոնք փչացնում են մեր վառ տրամադրությունը: Ինչ անել, որպեսզի ոչինչ մեզ չխանգարի վայելել տարվա այս հրաշալի եղանակը: Ահա 5 միջոց` ամառը վայելելու համար:

Իրականությունը ջրի մեջ է

Ամռան տապը թեթեւացնելու լավագույն միջոցը ջուրն է: Հաճախ ջուր խմեք, ընտրեք սովորական ջուրը, ոչ թե գազավորված կամ քաղցր ըմպելիքները: Արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ ջուր խմեք եւ օրվա մեջ մի մոռացեք կրկնել դա:

Բացեք գլխարկների շրջանը

Ամռանն իսկական փրկություն են լայնեզր գլխարկները: Բացի այդ, դրանք ոչ միայն պաշտպանում են շոգից, այլեւ ձեզ էլ ավելի նորաձեւ են դարձնում, անպայման ամառային գլխարկների փոքրիկ հավաքածու ունեցեք:

Սովորեք հեծանիվ քշել

Հեծանիվն ամռանը հրաշալի փոխադրամիջոց է: Եւ կնիհարեք, եւ ավելի առողջ կլինեք, եւ շատ չեք շոգի:

Եղեք վառ, ինչպես բնությունը

Ամռանը պետք է լինել ուրախ, գեղեցիկ, վառ: Հագնվեք վառ գույներով, ժպտացեք, սեւ գույնը թողեք զգեստապահարանի ամենախորքերում:

Հնարավորինս թեթեւ հագնվեք

Ամռանը անհրաժեշտ է հնարավորինս թեթեւ հագնվել: Մի կրեք ոչ մի ավելորդ բան, ընտրեք թեթեւ կտորից, չշոգացնող հագուստներ:

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ