19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Henaran.am-ի նոր նախագիծը. կյանքը մարզերում` ամեն կիրակի

Չգիտես  ինչու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ավելի շատ  մայրաքաղաքային կյանքն է. մարզերին կամ քիչ ենք անդրադառնում կամ էլ միայն արտակարգ պատահարների դեպքերում: Բայց Երեւանից դուրս էլ  հետաքրքիր մարդիկ են ապրում, ովքեր արարում են եւ ստեղծագործում, ովքեր առաջադրվում եւ ընտրվում են, ովքեր բոյկոտում են, ովքեր պայքարում են…

Այսուհետ ,ամեն կիրակի, Henaran.am-ը  փորձելու է ներկայացնել թե ինչպես են մարդիկ ապրում հեռավոր քաղաքներում ու գյուղերում, փորձելու է բացահայտել նոր ճակատագրեր:

Կիրակի նոյեմբերի 25 –ին Henaran.am-ում կարող եք կարդալ մեր նոր նախագծի նյութերը: Այժմ համառոտ առավել հետաքրքիր թեմաների մասին.

Տավուշի մարզում արձանագրված մի քանի գողությունների գործերով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքները, գողոնը նույնպես չկա:

Շիրակի մարզկենտրոնում բացված Ուկրաինայի հյուպատոսարանի պատվավոր հյուպատոս է նշանակվել թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանի հայրը:

Մինչ Գյումրի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն աջակցում է ՀՀԿ-ական թեկնածուին, Կոտայքի մարզում սեւ-մութ ամպեր են հավաքվում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գլխին: Կրտսեր Օսկանյանը “Միկա-ցեմենտ” գործարանի կառավարիչն է:

 

Այս եւ այլ շատ հետաքրքիր նյութեր Հայասատանի մարզերից` վաղը նոյեմբերի 25 –ին Henaran.am-ում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ