Ո՞րն ընտրել` քու՞նը, թե` սեքսը
Ապահոված մարդկանց համար նոր հիթ է դարձել հիշողությամբ օրթոպեդիկ ներքնակները: Դրանց նյութը հատուկ պատրաստվել է նրա համար, որպեսզի թռիչքի ժամանակ տիեզերագնացների ծանրաբեռնվածությունը թեթեւանա: Սակայն այդ ներքնակներն իրենց սեփականատերերին ինտիմ տրամդրություն չեն հաղորդում:
Օրթոպեդիկ ներքնակը, որը հիշողություն ունի, խմոր է հիշեցնում եւ կարող է պահպանել իր վրա պառկած մարդու կամ դրված առարկայի կառուցվածքը: Սակայն մասնագետների հավաստմամբ` ներքնակի հարմարավետության համար մարդիկ ստիպված են լինում վճարել իրենց սեքսուալ կյանքով:
Սեքսոպաթոլոգները պնդում են, որ օրթոպեդիկ ներքնակը, թեկուզ եւ հարմար է քնելու համար, ինչպես նաեւ նվազեցնում է ճնշումը ողնաշարի եւ անոթների վրա, սակայն այն բացասական ազդեցություն է ունենում սեփականատիրոջ ինտիմ կյանքի վրա: Բանն այն է, որ սեռական հարաբերությունները դժվարություն են դառնում` կրունկների եւ ծնկների անկայուն դիրքի, ինչպես նաեւ ներքնակի մեջ զուգընկերոջ անխուսափելի “խորտակման” պատճառով:
Ներքնակներն արտադրող ընկերությունը սակայն համամիտ չէ մասնագետների կարծիքի հետ: Նրանց կարծիքով` շատ մարդիկ կարող են հարմարվել նորույթներին: