15 Մարտի, Saturday, 2025
KFC

Պարզ եւ արդյունավետ տարբերակներ` սթրեսից ազատվելու համար

Մեր օրերում մարդկանց ճնշող մեծամասնությունը հակված է սթրեսների, որոնք հաճախ ծանր դեպրեսիաների են վերածվում: Ահա մի քանի պարզ եւ արդյունավետ միջոց` սթրեսից ազատվելու համար:

Նորմալ քնեք: Միշտ հիշեք, որ առողջ քունը հանգստացնում է մարդու նյարդային համակարգն ու օրգանիզմը, օրական 7-8 ժամ քնելը պարտադիր է:

Շատ զբոսնեք: Մաքուր օդը անչափ կարեւոր է մեր ուղեղի համար: Իսկ մաքուր օդին զբոսանքները շատ կարեւոր են նյարդերի համար:

Լռության մեջ մնացեք: Քաղաքի մեծ աղմուկի մեջ երբեմն անչափ կարեւոր է լռությունը: Երբեմն անջատեք ամեն ինչ ու պարզապես մի որոշ ժամանակ նստեք լռության մեջ:

Թեյ խմեք: Թեյը անչափ հանգստացնում է նյարդերը:

Արվեստով զբաղվեք: Փորձեք նկարել, քանդակել, ասեղծնագործել: Այդ ամենը նյարդերի համար հրաշք ազդեցություն են ունենում:

Հաճախ գրկեք մտերիմներին: Չեք էլ կարող պատկերացնել, թե դա ինչպես կհանգստացնի ձեզ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ