Ինչպես է Պուտինի ընտանիքը հրաշքով փրկվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Русском пионер» ամսագրի սյունակում պատմել է Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ ծնողների հիշողությունների մասին, այն մասին, թե ինչպես են նրանք Երկրորդ համաշխարհային պատերազմին հրաշքով փրկվել, բայց ատելությամբ չեն լցվել գերմանացիների նկատմամբ, գրում է РИА Новости-ն:
«Անկեղծ ասած՝ հայրս չէր սիրում շոշափել պատերազմի թեման։ Երբ մեծահասակները խոսում էին և հիշում ինչ-որ բան, ես պարզապես նրանց կողքին էի լինում։ Իմ պատկերացումներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ընտանիքիս հետ, պարզ է դարձել մեծահասակների զրույցներից»,- պատմել է նախագահը։
Նա նշել է, որ հայրը պատմել է, թե իչպես է վիրավորվել պատերազմի ժամանակ:
«Հայրս ծառայել է Սևաստոպոլում, եղել է նավաստի։ Նրան բանակ են տարել 1939-ին։ Իսկ վերադառնալուց հետո աշխատել է գործարանում, նրանք մայրիկիս հետ ապրել են Պետրոդվորեցում։ Նրանք այնտեղ, կարծեմ, տնակ են կառուցել: Հայրս պատմում էր, որ ինքը վիրավորվել է այնտեղ։ Վնասվածքը ծանր է եղել։ Իր ամբողջ կյանքն անցկացրել է ոտքի մեջ մնացորդներով։ Ոտքը ցավում էր։ Փոքր մնացորդներին նախընտրել էին ձեռք չտալ՝ ոսկորը չմասնատելու համար»,- գրել է Պուտինը։
Մինչ հայրը եղել է պատերազմի դաշտում, Պուտինի փոքր եղբորը մորից խլել և տարել են մանկատուն՝ հետագա տարհանման համար, այնտեղ նա հիվանդացել է դիֆտերիայով և մահացել։
«Բայց երբ եղբորս վերցրել են մորս ձեռքից, և նա մենակ է մնացել, տուն է եկել պատերազմից: Եվ երբ մոտեցել է տանը, տեսել է, թե ինչպես են սանիտարները տանից դուրս հանում դիակների: Նա մոտեցել է մորս, և նկատելով, որ նա շնչում է, բժիշկներին ասել է. «Ախր նա դեռ շնչում է»,-սանիտարներն էլ պատասխանել են,- «Ճանապարհին կմահանա, չի ապրի: Բայց մայրս կենդանի մնաց: Ապրեց մինչև 1999 թվականը»,-գրել է Պուտինը:
Նախագահի ընտանիքը բավականին մեծ էր: Նա 6 եղբայր ուներ, որոնցից 5-ը պատերազմում են զոհվել: Պուտինն ամենափոքր երեխան է եղել ընտանիքում: Մայրը նրան 41 տարեկանում է ունեցել:
«Եվ, իհարկե, վիշտ, դժբախտություն, ողբերգություն։ Սակայն նրանք չունեին ատելություն դեպի թշնամին, ահա թե ինչն է հետաքրքիր։ Ես մինչ օրս, անկեղծ ասած, չեմ կարողանում դա հասկանալ։ Մայրս ընդհանրապես շատ մեղմ և բարի մարդ էր։ Եվ նա ասում էր՝ «Ինչ ատելություն կարող է լինել այդ զինվորների հանդեպ։ Նրանք հասարակ մարդիկ էին և նույնպես մահանում էին պատերազմում: Նրանց ստիպել են պատերազմի գնալ»։Մենք մեծանում էինք խորհրդային գրքերով, ֆիլմերով։ Եվ ատում էինք։ Իսկ նրա մոտ դա ընդհանրապես այդպես չէր»,- գրել է նախագահը։