10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մի հատ ներողություն…/վիդեո/

«Հայոց ցեղասպանության ճանաչմանը խանգարողները շատ են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: «Ես մտածում եմ, որ ամբողջ աշխարհն այսօր ոտքի է կանգնել, ընդունում է, դա մեզ համար շատ լավ է»: Ջիվան Գասպարյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները բավական հաջող են ստացվել, մեծ աշխատանք է կատարվել, ինչը պիտի արձանագրել:  «Ժողովուրդները պետք է հանգիստ, խաղաղ իրար կողքի ապրեն, ոչ թե իրար սպանեն, ոչ թե սպանեն մի ժողովրդի, ով ոչ մի բան չի արել, դու ցեղ ես ոչնչացնում»,-նկատեց նա:

Միաժամանակ Գասպարյանն ասաց, որ այսօրվա թուրքը հարյուր տարի առաջվա թուրքը չէ: «Բայց այսօր նրանք պիտի հասկանան, որ հարյուր տարի առաջվա կատարվածի համար պետք է ներողություն խնդրեն, կարծում եմ՝ շուտ, թե ուշ պիտի հասկանան, որ պետք է այդ ներողությունը»:

Նա պատմեց, որ համերգների ժամանակ զգացել է, որ թուրք շատ մտավորականներն ընդունում են Ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է վաղվա օրվան, ապա նա ասաց, որ պիտի պայքարը շարունակվի: «Չասեն՝ սա եղավ ու պրծավ»: Ըստ նրա՝ Թուրքիային ոչինչ չի ստիպի ճանաչել Ցեղասպանությունը, այլ ինքը պիտի հասկանա, որ առաջին հերթին դա բխում է  իր իսկ շահերից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ