23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ցմահ բանտարկության ենթարկված Մուբարաքը հրաժարվել է շնչել

Բժիշկները պայքարում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կյանքի համար եւ պնդում են, որպեսզի նրան ռազմական հոսպիտալ տեղափոխեն, հաղորդում է “Аргументы и факты”-ն:

Մուբարաքը, ում ցմահ բանտարկության են ենթարկել, հրաժարվում է ուտել եւ շնչել: Վերջին մի քանի օրվա ընթացքում բժիշկներն ստիպված են եղել 5 անգամ նրան միացնել արհեստական շնչառության ապարատին հենց բանտում: Նրանք նշում են, որ դատապարտվելուց հետո 84-ամյա Մուբարաքը շոկ է ապրել եւ խորը դեպրեսիայի մեջ է ընկել: Իսկ երբ նրան բանտում այցելել են կինը եւ որդիները, նա նաեւ հրաժարվել է ուտել:

Այժմ բժիշկները պնդում են, որ նախկին նախագահին տեղափոխեն Միջազգային բժշկական կենտրոն կամ Կահիրեի ռազմական հոսպիտալ, քանի որ բանտի հիվանդանոցը բավական լավ սարքավորումներ չունի Մուբարաքին որակյալ օգնություն ցուցաբերելու համար:

Հոսնի Մուբարաքը, ով ավելի քան 30 տարի ղեկավարում էր երկիրը, զրկվեց պաշտոնից մեկ տարի առաջ` հեղափոխության արդյունքում, որի ընթացքում  ցուցարարների հետ հաշվեհարդար տեսնելու համար էլ նրան ցմահ ազատազրկման ենթարկեցին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ