06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայերի ցեղասպանության պատճառով թուրքերը մեծագույն երգչի կորցրին. Շառլ Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր Մոսկվայում համերգ է ունենալու: Համերգից առաջ նա հարցազորւյց է տվել LifeNews-ին, որտեղ ի թիվս այս հարցերի, անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

«Հայերը երբեք առանձնապես չեն ընդարձակվել այդ թեմայով։ Կարծես թե նրանք ամաչում էին, այնինչ ամոթալի պետք է լիներ ոչ թե իրենց համար, այլ նրանց, ովքեր դա արել են։ Սակայն պետք է նշել, որ այժմ Թուրքիայում արդեն կան մարդիկ, ովքեր ընդունում են այդ փաստը»,- ասել է նա:

Ազնավուրը նշել է նաեւ, որ եթե ցեղասպանություն չլիներ, ապա Թուրքիայում կլիներ մի շատ հայտնի երգիչ՝ ինքը։

«Նրանք կորցրին հայ մտավորականությանը, սակայն նրանց չհաջողվեց ոչնչացնել նրանց։ Մենք կարողացանք ողջ մնալ, սակայն նրանք կորցրին այնպիսի մեծ մարդկանց անուններ, ովքեր փախան այնտեղից և ովքեր կարող էին լինել այդ երկրի մի մասը: Բայց այդ ամենն այժմ անցյալում է, մենք հիմա 21-րդ դարում ենք, և ժամանակն է ընդունել այն, ինչ եղել է մեր միջև, հաղթահարել այդ պատնեշը և շարժվել առաջ»,- ասել է Ազնավուրը։

Տեսանյութը` այստեղ

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ