18 Հունվարի, Saturday, 2025
KFC

«1915»-ը Սերժի եւ Յուրայի հետ

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի փակ դիտումը, որին ներկա է եղել նաեւ ֆիլմի երաժշտության հեղինակ, «System of a Down» ռոք խմբի հայ մենակատար Սերժ Թանկյանը: Փակ դիտումը տեղի է ունեցել «Пять звезд на Павелецкой» կինոթատրոնում։ 

Թանկյանը տեղեկացրել է, որ «1915» ֆիլմը, որի կոմպոզիտորն է ինքը, արդեն պաշտոնապես կինոթատրոններում է: Իր հերթին հայտնի հայ ֆուբոլիստ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել ֆիլմի սցենարի հեղինակ Կարին Հովհաննիսյանի հետ եւ գրել. «Մոսկվայում վայելում ենք «1915» ֆիլմը:

«1915»-ը պատմում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝  1,5 միլիոն հայերի բնաջնջման` Հայոց ցեղասպանության մասին:

«1915»-ը համահեղինակներ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի (Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է) եւ Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի եւ միջազգային դերասանական կազմի՝  Սիմոն Աբգարյանի, Անժելա Սարաֆյանի, Սեմ Փեյջի, Նիկոլայ Կինսկու եւ Ջիմ Փիդդոքի համատեղ ուժերով «1915» ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ