07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հնդկաձավարով դիետա

Հնդկաձավարի դիետան շատ հայտնի եւ արդյունավետ միջոց է` նիհարելու համար: Այս դիետայի շնորհիվ հնարավոր է օրական միջինը մեկ կիլոգրամով նիհարել: Բացի այդ, հնդկաձավարը շատ օգտակար է մաշկի, աղիների համար:

Հնդկաձավարի դիետայի հիմնական բաղադրիչը խաշած հնդկաձավար ուտելն է` առանց աղի եւ կարագի:  Կարող եք երեկոյան հնդկաձավարի վրա եռացրած ջուր ավելացնել, փակել կաթսան եւ առավոտյան սկսել ուտել այն:

Այն կարող եք ուտել ողջ օրվա ընթացքում, սակայն վերջին անգամ օրվա մեջ կարող եք ընդունել քնելուց 4 ժամ առաջ: Բացի հնդկաձավարից, օրվա մեջ կարող եք օգտագործել նաեւ մինչև մեկ լիտր անյուղ կեֆիր եւ մի քանի ոչ քաղցր միրգ, օրինակ` կանաչ խնձոր:

Հարկ է նշել նաեւ, որ սա հնդկաձավարով դիետաներից ամենախիստն է, կարելի է այն պահել 7 օր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ