06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ոչ մի անկարգություն, ոչ-մի քաշքշոց»

Փողոցով գնում ես՝ մեկ Կաբզոնն ա դիմացդ դուրս գալիս, մեկ՝ Յարմոլնիկը, էստեղ էնտեղ էլի ինչ որ ծանոթ դեմքեր են ֆռֆռում, որոնց միանգամից տեղը չես բերի, հետո կեսգիշերն անց գժանոց ա սկսվում ու փեսա Քանյե Ուեսթը Կարապի լճում համերգ ա տալիս, հետն էլ թռնում ա ջուրը՝ ֆանատներն էլ հետևից…:

Ջահելների մեծ մասը հետը երգում ա /երգերը գիտեն/ ու փեսու ամեն բացականչությանը ճիշտ ռեակցիա ա տալիս՝ ամերիկերենից լավ են: Ես վաղուց մեր երիտասարդներին էսքան ուրախ չէի տեսել` մեկը մյուսից սիրուն, ոգևորված:

Իրանք թքած ունեն հոգնատանջ անող պառվա-քաղաքական գզվռտոցների վրա, իրանք ուզում են ապրել ու ապրում են: Հիմիկվանից արդեն տարբեր երկրներից S.O.A.D.-ի ֆաները նամակներ են գրում, աղաչում են մնալու տեղ ճարել, որ գան իրենց կուռքերին լսեն: 

Լավ քաղաք ա մեր Երևանն ու լավ ջահելություն ունի` ոչ մի անկարգություն, ոչ-մի քաշքշոց, ոնց որ բոլորն իրար քույր ու եղբայր լինեն:

Պատկերացնում եմ, թե ինչքան էսպես լավ քաղաքներ ունենք Արևմտյան Հայաստանում, որոնք համբերատար սպասում են, թե երբ պիտի վերացնենք իրենց երեսից մեր ամոթը` անտեր թուրքի մզկիթ-մինարեթները, որ իրենք էլ ունենան իրենց ջահելությունն ու ապրեն էս նույն ազատ շնչով: 
Էդ օրն էլ կգա, տեսնում եմ բաց աչքերով:

Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ