Քիմի հետևից վազում են շան նման, ասես նա 2-րդ Հիսուսը լինի. Եվա Ռիվաս
Եվա Ռիվասը սոցցանցերի իր էջում մեկնաբանել է է Քիմ Քարդաշյանի երևանյան այցը, գրում է Shabat.am-ը:
«Ուզում եմ մի քանի բառ ասել Երևան եկած Քիմ Քարդաշյանի մասին, ես ևս հիմա Երևանում եմ: Որքան շատ վատ բան ասվեց այս աղջկա մասին, այն բանի համար, որ նրա տնային պոռնոն հայտնվեց համացանցում: ՄԱՀԱՑՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ: Իսկ հետո որքան քննադատություններ եղան, երբ նա մերկացավ GQ? իսկ հետո New York! պարբերականների համար… Կեղտոտ հայ, նվաստացած և վիրավորված:
Նա գեղեցիկ է, հարուստ, սեքսուալ, հետաքրքիր և ՀԱՅՏՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Բայց մեկ է բոլորը նրան քննադատում էին, թե ինչ կեղտոտ աշխարհում է ապրում նա:
Սակայն, երբ նա եկավ Երևան բոլորը ծնկի իջան նրա առաջ, վազում են նրա հետևից ինչպես խավարասերներ: Օդանավակայանում նրա հետևից վազում էին այնպես, կարծես Քիմը 2-րդ Հիսուսն էր: Արդեն 2-րդ օրն է ինչ ԶԼՄ-ները շան նման վազում են նրա հետևից… Ինձ համար զզվելի է, որ իմ ժողովուրդն այսքան արհեստական է: Սիրում եք, թե չեք սիրում, ընդունում եք, թե չէ… եղեք անկեղծ:
Դուք Քիմի հետևից կեղտ եք շպրտում, երբ նա այստեղ է, իսկ երբ այստեղ է դուք այնքան բարեհամբույր եք:
Ես այլևս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար…Երբ ես էլ տնային պոռնո նկարեմ, բոլորիդ տեղյակ կպահեմ, որ քննարկելու բան ունենաք: Իսկ ես Քիմին պաշտում եմ, և կարծիքս նրա մասին չեմ փոխի ինչքան էլ վատ բան անի նա:
Հուսով եմ կհասկանաք ակնարկս…»:
Աղբյուր` Shabat.am