Աշխարհը գրում է Քիմ Քարդաշյանի եւ Հայաստանի հրճվանքի մասին
Համաշխարհային մամուլն անդրադարձել է ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցին Հայաստան: Քիմի այցելության մասին գրել են ամենահեղինակավոր պարբերականները:
Պարբերականները մեջ են բերել Քիմ եւ Քլոե Քարդաշյանների գրառումները սոցկայքերում: Քիմը մասնավորապես գրել էր. «Հայաստան, մենք այստեղ ենք: Շատ երախտապարտ ենք լինել այստեղ և սկսել մի ողջ կյանքի ճանապարհորդությունը: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր եկել էին ողջունելու մեզ: Չեմ կարող համբերել, թե երբ ենք սկսելու մեր երկիրը հետազոտել: Ես արդեն հասցրել եմ ճաշակել համեղ ուտեստներ: Հայրս, պապիկս և տատիկս այնքան հպարտ կլինեին»:
Քլոյե Քարդաշյանն էլ Instagram-ի իր էջում գրել է. «Հայաստանում մեր նկատմամբ ցուցաբերված սիրառատ ու ջերմ ընդունելությունն անչափ գեղեցիկ էր, բխում էր մաքուր սրտից: Այժմ ուզում եմ մի քիչ քնել և օրը ցերեկով տեսնել Հայաստանը: Ես այնքան հուզված եմ»:
Բրիտանական The Daily Mail-ը գրել է, որ Քիմ Քարդաշյանի համար թագավորական ընդունելություն է կազմակերպվել` ավանդական հայկական տարազներ հագած աղջիկների մասնակցությամբ ու աղուհացով:
Պարբերականները նշել են նաեւ, որ Քիմ Քարդաշյանը եկել է Հայաստան` հարգելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ որ նա ընտանիքի հետ կայցելի Ծիծեռնակաբերդ:
Քիմ Քարդաշյանի այցին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են The USA Today-ը, The Guardian-ը, E! Online-ը, nydailynews-ը, Hello ամսագիրը, ibtimes-ը, extra tv-ն, abc news-ը, The Daily Mail-ը, pagesix-ը, uk.eonline-ը, Yahoo News-ը եւ այլն:
Հատկապես բուռն արձագանք Քիմի այցը գտել է թուրքական մամուլում: Այստեղ Քիմի այցը անվանել են ԱՄՆ հեռուստատեթերով Ցեղասպանության քարոզչություն: