09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ով չամուսնանա, կազատվի աշխատանքից /Տեսանյութ/

Չինաստանում  գործող ընկերություններից մեկն իր միայնակ և ամուսնալուծված աշխատակիցներից պահանջել է ամուսնանալ մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջ, հակառակ դեպքում նրանք կազատվեն աշխատանքից։

Shuntian Chemical Group-ի 28-58 տարեկան միայնակ աշխատակիցները, ովքեր չեն ամուսնանա մինչև մարտի վերջ, պետք է բաց նամակ գրեն, որում հանդես կգան ինքնաքննադատությամբ, գրում է թերթը։

Եթե ​​մինչև հունիսի վերջ նրանք չամուսնանան, ընկերությունը կուսումնասիրի՝ ինչպես են նրանք աշխատում:

Եթե ​​մինչև սեպտեմբերի վերջ նրանք չամուսնանան, ապա կազատվեն աշխատանքից, գրում է SCMP-ն։

Նշվում է, որ Shuntian Chemical Group-ը Լինյի քաղաքի (արևելյան Շանդուն նահանգ) խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 1,2 հազար մարդ։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ ընկերության պահանջները խախտում են Չինաստանի աշխատանքային օրենսդրությունը։

Ընկերության ղեկավարությունը, ըստ թերթի, կարծում է, որ այն գործում է պետության շահերից ելնելով։ Այնուամենայնիվ, ընկերությունը մեկ օր անց հայտնել է, որ չեղարկել է աղմկահարույց պահանջը:

Չինաստանում ամուսնությունների թիվը 2024 թվականին նվազել է մինչև 6,1 միլիոն, ինչը 20,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա 7,68 միլիոնից:

Նոր սերնդի չինացիների՝ ամուսնանալու հանդեպ հետաքրքրության պակասը նույնիսկ դրդել է որոշ նահանգային կառավարությունների դրամական բոնուսներ վճարել առաջին անգամ ամուսնացող երիտասարդներին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ