500 միլիոն եվրոպացիները 300 միլիոն ամերիկացիներին խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից. վարչապետ /Տեսանյութ/
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպման մեկնելուց առաջ, հայտարարել է, որ Եվրոպան արթնացել է և կամաց-կամաց գիտակցում է այն պարադոքսը,
որ 500 միլիոն եվրոպացիները 300 միլիոն ամերիկացիներին խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից։
«Եվրոպան արթնացել է… Եվրոպան հասկանում է իր գլոբալ պոտենցիալը, Եվրոպան ուժ է, որն այլընտրանք չի լինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Տուսկը:
Նա կտրականապես մերժել է Եվրոպայում որոշ առաջնորդների պնդումներն առ այն, որ Եվրոպան ոչ մի շանս չունի, և որ Ռուսաստանը նրան գերազանցում է:
Ինքներդ լսեք, թե ինչպես է դա հնչում. 500 միլիոն եվրոպացիներ խնդրում են 300 միլիոն ամերիկացիներին պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից:
Պետք է ապավինենք ինքներս մեզ: Ոչ թե մեկուսացվենք, այլ լիարժեք գիտակցենք ներուժը:
Այսօր Եվրոպայում մեզ պակասում է ոչ թե տնտեսական ուժը, մարդիկ, այլ այն հավատը, որ մենք համաշխարհային տերություն ենք:
Եվրոպայում պակաս կա այն գաղափարների, որ մենք համարձակ ենք։ Եվրոպան պետք է տեսնի իր ուժը»,- ասել է Տուսկը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: