19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նա կկործանի Հայաստանը. Լուկաշենկո /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝

«Հայաստանի ղեկավարները սկսեցին սիրախաղ անել ԵՄ-ի հետ:

Չափազանց վտանգավոր խաղ։ Հանգստացրեք նրան: Նա կկործանի Հայաստանը։

Նա նաև իր դեմ է տրամադրում Ռուսաստանին։ Նա շրջապատված է, փոքր տարածք է։ Բնակչությունը հսկայական չէ։ Իսկ նա շրջապատել է իրեն թշնամիներով:

Ահա, Եվրամիությունը կսկսի նրան ինչ-որ բանով օգնել այնտեղ… Նա կկործանի երկիրը։ Ուստի նրան պետք է հանգստացնել։ Չի կարելի Կովկասում պատերազմ թույլ տալ»,- հայտարարել է նա։

Լուկաշենկոն խոսել է նաև Բելառուսի հանդեպ Հայաստանի ղեկավարության «վիրավորվածության» մասին։

«Նրանք ինձնից վիրավորված են, որ աջակցել եմ Ադրբեջանին։ Աստված ձեզ հետ, ես միշտ կողմնակից եմ եղել ողջախոհությանը, կողմնակից եմ եղել, որ պատերազմ չլինի, որ իրար հետ չկռվենք»,- ասել է նա։

Ըստ Լուկաշենկոյի, ինքը հրապարակավ հնչեցրել է այդ առաջարկները, այդ թվում՝ Հայաստանում, «սակայն Հայաստանի ղեկավարության մոտ այդ առաջարկները զարգացում չեն ստացել»։

«Այն, ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ղեկավարության մեղքն է։ Միայն իրենց մեղքն է»,- ասել է նա։

Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր հայտարարություններում ընդունել  Ադրբեջանի տարածքային հավակնությունները, երբ կարող էր այդպես չանել, կարծում է Բելառուսի նախագահը։

«Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ դա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։

Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի: Ե՞ս ինչ կապ ունեմ։ Նրանք որոշեցին «կրակել» ինձ վրա, բայց գիտե՞ք, թե ում էին ուզում խփել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից, վերընտրվել է նախագահական յոթերորդ ժամկետով։

Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝

Լուկաշենկոյի օգտին քվեարկել է բելառուսների 86,82%-ը։ Ընտրություններին վերջնական մասնակցությունը կազմել է 85,7 տոկոս։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ