13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիշեցնեմ, որ 2018 թվականից հետո նախագահ Սարգսյանն իր ելույթներում նաև նշել է, որ պայմանավորվածություն կար արդեն․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ, խորհրդարանում լրագրողը ԱԳ նախարարին հարց է  տալիս, ասում է՝ ինչու  այսպես կոչված «խաղաղության» փաստաթուղը չեք ներկայացնում հանրությանը, ինչու՞ չեք ասում կոնկրետ ինչ եք քննարկում։
Եւ, նախարար կոչվածը ափերից դուրս  է գալիս եւ որոշ  ոչ հոդաբաշխ խոսքերից հետո հեռանում։ Որպես լրագրող ուզում եմ ասել, որ  10-ով 0  է իրավիճակ էր, հօգուտ լրագրողի։
Այս միջադեպը ստիպեց  վերհիշեցնել մեր հանրությանը, թե 2016-ի ապրիլանից հետո «նախկին» ընդդիմությունը, որ այսօր «իշխանություն է», ինչպես էր կոկորդ պատռում,  գոռում-գոչում Արցախի համար, կարծես ինքը Արցախի ջերմ պաշտպանն էր։
Թե ինչու էր իրեն պատռում, /հետո պետք է պարզվեր/երբ Արցախը  կար, անվտանգությունը ապահով էր եւ  ադրբեջանի  պարտված վիճակը, թե ռազմի դաշտում եւ թե դիվանագիտական դաշտում ակնառու էր։ Զուտ, «մոռացկոտներին» հարկ եմ համարում շարունակ հիշեցնել, ինչ  ժառանգություն  թողեց Սերժ Սարգսյանը 2018-ից հետո,  Արցախի հարցի կարգավորման համար եւ ոնց սրանք  եկան ու  քանդեցին, առ ոչինչ դարձրեցին բոլոր դիվանագիտական հաջողությունները, մինչդեռ եւ 2016-ի քառօրայից հետո եւ մինչեւ 2018-ի չարաբաստիկ «դուխը», Արցախի հարցի լուծումը գտնվում էր խիստ բարենպաստ եւ հայանպաստ  հարթության մեջ։
Զուտ արձանագրենք սա,  որ հետո, երբ տեղի կունենա սրանց հեռացումը, կարողանանք Արցախի  հարցը կրկին բերել  միջազգային, դիվանագիտական հարթություն , պատմական  իրողությունների եւ իրականության դաշտ։Իսկ  դա հնարավոր է , եթե լինենք միասնական։
Եւ, այսպես
Հայաստանը բանակցել է միջազգային հանրության հետ և  բանակցային ամբողջ  գործընթացում, բոլոր տարիներին, Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը եղել է մի կողմում, Ադրբեջանինը՝ հակառակ, և այդպես շարունակվել է մինչև 2018 թվականը։ Այս մասին կան վկայություններ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահողների կողմից եւ, այլ դիվանագիտական  կողմերից։ Հայկական կողմի դիրքորոշումը մշտապես համարվել է կառուցողական։
Հիմքը՝ Մադրիդյան փաստաթուղթն էր,ի դեպ, որի ընդունումով դեռ այն ժամանակ, ալիեւը  ընդունեց, ըստ էության, որ Արցախը չի եղել ադրբեջանի կազմում։
Դե, իսկ 2016-ի քառօրյա պատերազմից հետո Ալիևն ըստ էության հայտնվել էր փակուղային վիճակում։ Փորձեց հարցը ռազմական ճանապարհով լուծել, չկարողացավ, որովհետեւ հայկական  բանակը արժանի հակահարված տվեց, նաեւ՝միջազգային հանրությունը չընդունեց ալիեւի այս պահվածքը։2016-ի պատերազմից հետո եւ դիվանագիտական եւ ռազմական դաշտում Հայաստանը հաղթանակած էր։ Հիշեցնեմ ալիեւի   «լացը» իր իսկ կառավարության նիստում, երբ ասում էր իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ դիվանագիտական կորպուսի,  մենք ստացանք մեծ առավելություններ, մասնավորապես․2016-ի մայիս-հունիս ամիսներին, Սանկտ Պետերբուրգում եւ, ապա  և Վիեննայում դիվանագիտական սեղանին դրված էր կարեւոր  3 կետ․
1. Շփման գծում միջադեպերի միջազգային քննություն
2. Հատուկ սարքերի տեղադրում
3. ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի մեծացում:
Դա նշանակում էր շփման գծի միջազգայնացում, Հայաստանը և միջազգային հանրությունը շատ մոտ էին, որ շփման գիծը,  այն շփման գիծը, որը կար մինչև 2020 թվականը, ըստ էության միջազգայնացվեր:
Հիշեցնեմ, որ 2018 թվականից հետո նախագահ Սարգսյանն իր ելույթներում նաև նշել է, որ պայմանավորվածություն կար արդեն, որ պետք է 3 փաստաթուղթ լիներ, Հայաստան-Ադրբեջան, դրանից հետո՝ անմիջապես եռանախագահող երկրների հայտարարությունը, դրանից հետո՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում, ի դեպ, դա հաստատեց նաև Ռուսաստանի Դաշնության համանախագահողը:
Այսինքն՝ այս իրավիճակում է ներկայիս իշխանությունը ստացել բանակցային գործընթացը, սա է եղել ժառանգությունը:
Եւ, այսօր, երբ այս իշխանություն կոչվածը  դավաճանաբար հանձնել է ամբողջ Արցախը եւ պատրաստվում է հանձնել նաեւ ՀՀ-ի տարածքները, առնվազն   զզվելի է հնչում Արարատ Միրզոյանի հայտարարությունը, իբր ինքը կամ իրենք դիվանագիտությունից ինչ-որ բան են հասկանում։ Եւ նա եւ իր  տերը միայն մեկ բան են  անում՝ հանձնում են, կզում են, ուրանում են երկիրը եւ այդ ամենը մեկ  նպատաով՝ իրենց աթոռը պահել եւ հարստանալ»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ