Թունիսի ափերի մոտ հայտնաբերվել է 16 դի
Թունիսի արևելյան ափերի մոտ կրկին դիակներ են հայտնաբերել:
Դիակների քայքայվելու պատճառով նմուշներ են վերցվել փախստականների մարմիններից նույնականացման համար:
«Դիակները հայտնաբերվել են շաբաթվա վերջին և երկուշաբթի… Զոհերի ինքնությունը չի բացահայտվել, քանի որ արդեն քայքայվել են», –
Reuters լրատվական գործակալությանը հայտնել է Ազգային գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյա Հուսեմ Էդին Ջեբաբլին:
Նշենք, որ Թունիսը և հարևան Լիբիան դարձել են փախստականների հիմնական մեկնման կետերը, հաճախ աֆրիկյան այլ երկրներից, ովքեր վտանգում են
Միջերկրական ծովով իրենց կյանքը՝ Եվրոպայում ավելի բարեկեցիկ կյանքի հույսով:
Իտալիան, որի Լամպեդուզա կղզին գտնվում է Թունիսից ընդամենը 150 կմ (90 մղոն) հեռավորության վրա, հաճախ նրանց առաջին նավահանգիստն է:
Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ փորձում են անցում կատարել։