14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թագավոր Չարլզի վրա գոռացել են.  Սա քո երկիրը չէ /Տեսանյութ/

Թագավոր Չարլզը  Ավստրալիայի խորհրդարանում ելույթը ավարտելուց հետո անակնկալի է եկել:

Անկախ սենատոր Լիդիա Թորփն ընդհատել է արարողությունը մայրաքաղաք Կանբերայում՝ բղավելով մոտ մեկ րոպե, մինչև նրան ուղեկցել են անվտանգության աշխատակիցները:

«Մեր ժողովրդի» դեմ ցեղասպանության մասին հայտարարություններ անելուց հետո լսվում էր, թե ինչպես է նա բղավում. «Սա քո երկիրը չէ, դու իմ թագավորը չես»:

Թորփը, ով անկախ սենատոր է Վիկտորիայից և աբորիգեն ավստրալացի կին, երկար ժամանակ հանդես է եկել Ավստրալիայի կառավարության

և նրա առաջին բնակիչների միջև պայմանագրի կնքման օգտին:

Ավստրալիան նախկին բրիտանական գաղութն է,  և շատ աբորիգեններ և Տորես կղզու բնակիչներ ընդգծում են, որ իրենք երբեք չեն զիջել իրենց ինքնիշխանությունը

կամ հողը անգլիական թագին:

Դրանից հետո Թորփը BBC-ին ասաց, որ ցանկանում էր «հստակ հաղորդագրություն» ուղարկել թագավորին, քանի որ նա այս երկրից չէ։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ