02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱԹՍ-ի պատճառով 4 զինվոր է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել /Տեսանյութ/

Չորս զինվոր է զոհվել և ավելի քան 60-ը  վիրավորվել է Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով,

հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF):

Իսրայելի պաշտպանության բանակը հավելեց, որ յոթ զինվոր լրջորեն վիրավորվել է «Բինյամինայի հարևանությամբ» բազայի վրա հարձակման հետևանքով,

որը գտնվում է Հայֆայից 33 կմ  դեպի հարավ:

«Հըզբոլլահը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, որի թիրախը եղել է Իսրայելի պաշտպանության բանակի Գոլանի բրիգադի ուսումնամարզական ճամբարը,

որը տեղակայված է Թել Ավիվի և Հայֆայի միջև:

Զինված խմբավորման լրատվական գրասենյակը հայտնել է, որ հարվածը պատասխան է հինգշաբթի օրը հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումներին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ