09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

25-ամյա կնոջը համբուրելը կարող է մահացու լինել նրա համար /Տեսանյութ/

Մանկական հեքիաթներում հաճախ ենք հանդիպում համբույրի միջոցով գեղեցկուհու վերակենդանացման դրվագին, սակայն այն կարող է մահացու լինել

Քերոլայն Քրեյ Քուինի համար, որը կարող է մահանալ յուրաքանչյուր համբույրի դեպքում։

Daily Mail-ի փոխանցմամբ՝  Մասաչուսեթսից 25-ամյա Քուինը տառապում է հազվադեպ հիվանդությամբ՝ բջիջների ակտիվացման համախտանիշով (MCAS),

դրանով հիվանդ է 150 000 հոգուց մեկը:

MCAS-ը հիվանդություն է, որի ժամանակ արյան բջիջները համարժեք չեն արձագանքում որոշակի սննդամթերքների, բույրերի եւ շրջակա միջավայրի այլ գործոնների։

Քուինի մոտ MCAS-ի առանձնակի ծանր դեպք է, ինչի պատճառով նա կարող է ուտել ընդամենը երկու մթերք՝ վարսակ եւ հատուկ պատրաստված սննդային խառնուրդ։

Ալերգիկ ռեակցիան ցանկացած այլ մթերքից կարող է հանգեցնել մահվան։

Անգամ մարդու հետ համբույրը, որը սննդի մեջ օգտագործել է մթերքներ, որոնցից նա ալերգիա ունի, կարող է վտանգավոր արձագանք առաջացնել՝ բարդացնելով նրա անձնական կյանքը։

Ուստի նա հետեւում է մի քանի խիստ կանոնների, որոնց պետք է ենթարկվի նրա յուրաքանչյուր սիրեցյալը՝ նրա շուրթերին հպվելուց առաջ։

«Որպեսզի որեւէ մեկը համբուրի ինձ, նա չպետք է որեւէ բան կերած լինի դրանից երեք ժամ առաջ։

Նրանք նաեւ չեն կարող ուտել իմ վեց հիմնական անաֆիլակտիկ ալերգեններից ոչ մեկը՝ գետնանուշ, ընկույզ, քնջութ, մանանեխ, ծովամթերքներ կամ կիվի, համբույրից 24 ժամ առաջ։

Եվ նա պետք է մաքրի ատամները»,- ասել է երիտասարդ կինը։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ