18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թրամփը և Մասկը իրար հետ կաշխատեն /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը  երկրի տնտեսական տեսլականը ներկայացնելու  լայնածավալ ելույթի

ժամանակ հայտարարել է, որ եթե նոյեմբերի 5-ի ընտրություններում ինքը հաղթի, իր միլիարդատեր աջակից Իլոն Մասկի գլխավորությամբ կստեղծի հանձնաժողով՝

կառավարության արդյունավետությունը բարելավելու համար:

Թրամփը չի հստակեցրել՝ ինչպես է աշխատելու նման հանձնաժողովը, բացի այն, որ հանձնաժողովը իր ստեղծման օրվանից վեց ամսվա ընթացքում

«խարդախությունն ու ոչ պատշաճ վճարումները» վերացնելու ծրագիր կմշակի:

Նա նշել է.

«Ես կստեղծեմ Կառավարության արդյունավետության հանձնաժողով, որի նպատակն է իրականացնել ամբողջ դաշնային կառավարության ֆինանսական

և կատարողականի ամբողջական վերանայում և առաջարկել լայնածավալ բարեփոխումներ»:

«Անհամբեր սպասում եմ Ամերիկային ծառայելու ընձեռված հնարավորությանը», – գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում:

«Ոչ աշխատավարձ, ոչ կոչում, ոչ մի ճանաչում չի պահանջվում»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ