Օլիմպիական խաղերը ավարտվեցին /Տեսանյութ/
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օլիմպիական դրոշը վերադարձրեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին,
որն էլ այն հանձնեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված։
Օլիմպիական կրակը մարեց Փարիզի Խաղերի քառակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի ձեռքերում։
2028-ին 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։
Պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարության ընթացքում։
«Ստադ դե Ֆրանս» ստադիոնի տանիքից ցատկեց հոլիվուդյան կինոդերասան Թոմ Քրուզը, որը Լոս Անջելեսի քաղաքապետից վերցրեց դրոշը
եւ նախապես նկարահանած տեսահոլովակի միջոցով այն հասցրեց ԱՄՆ-ի արեւմտյան ափ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: