22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ք.Ա. 2492 թվականի այս օրը՝ օգոստոսի 11-ին Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախ պետականությանը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ք.Ա. 2492 թվականի այս օրը՝ օգոստոսի  11-ին Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի անկախ պետականությանը։

Հայ ժողովուրդը իր դասականացված պատմությունը սկսում է Հայոց ձորի ճակատամարտում Բաբելոնի տիրակալ Բելի զորքերի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակով:
Այն մեզ հայտնի է Պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից:
Ըստ Պատմահոր  Խորենացու՝ Հայկ Նահապետը ,չկամենալով ենթարկվել Բաբելոնի բռնակալ Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս իր հայրենի երկիր:
Բելն իր որդու գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ և պահանջում հնազանդվել իրեն, սակայն , վճռական մերժում ստանալով , արշավում է Հայկի դեմ: Վճռական ճակատամարտը  տեղի ունեցավ Վարագա լեռան ու Վանա լճի միջև գտնվող տարածքում `Հայոց ձոր գետի աջ ափին:Բելի զորքերը նկարագրելիս `Խորենացին,որպես քաոսային ուժի մարմնավորում ,նրանց ներկայացրել է «անճոռնի ամբոխի զորությամբ» և բազմություն անկարգ հրոսակի» եզրույթներով:             Հայկական ուժերը «կարգելով երեքանկյունի ձևով»` Հայկն իր վրա է վերցնում կենտրոնի անմիջական հրամանատարությունը,աջ թևը հանձնում է որդիներին  `Արամանյակի գլխավորությամբ, ձախ թևը թոռներին`Կադմոսի գլխավորությամբ ,քանի որ «աղեղ ու սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին»:Նահապետը « մյուս  բազմությունը» կանգնեցնում է հետևում `կազմելով սեպաձև մարտակարգ: Մեր բանակը կասեցնում է թշնամու հարձակումը ,թույլ չտալով Բելին առաջին գրոհով հաջողության հասնել:Ճակատամարտի եկրորդ փուլում մեր զորքերը ստիպեցին Արևելքի տիրակալին բարձրանալ  այն բլուրը, որտեղից իջել էր:  Բելը նետահարվում է այն ժամանակ,երբ նրա բանակը պատրաստվում էր ձեռնարկել նոր գրոհ ,և նրա նետահարումից  հետո սկսվում է խուճապ: Մովսես Խորենացին իրատեսորեն նկարագրում է Բելի սպանվելուց հետո սկսված խուճապը.««Իսկ ամբոխը, տեսնելով այսպիսի մեծ քաջության գործը, փախչում է»: Պատմահայրը ,ամփոփելով իր խոսքը Հայոց ձորի հաղթանակի մասին, գրում է.««Մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում  է Հայք»:
Հ.Գ. «Մեր աշխարհում էլ արիության շատ գործեր կան գործված, գրով հիշատակության արժանի»:
Մովսես Խորենացի։»
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ