18 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսրայելը ռմբակոծել է դպրոցը, զոհվել է շուրջ 100 մարդ /Տեսանյութ/

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դպրոցի վրա հարվածը հասցվել է այն պատճառով, որ այնտեղ տեղակայված են եղել ՀԱՄԱՍ-ի մարտիկները:

Առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, նրանք այնտեղ են հայտնվել առավոտյան աղոթքի ժամանակ, հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 39.500-ը, տուժել է ավելի քան 91 հազարը:

Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի, Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Ռաֆախում, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ