22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օլիմպիական խաղերում տրանսգենդերային սկանդալ /Տեսանյութ/

Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարում տրանսգենդեր բռնցքամարտիկ Իմեն Խելիֆիից (Ալժիր) 46 վայրկյանում պարտություն կրած իտալուհի

Անջելա Կարինիի աջակցության արշավ է սկսվել սոցիալական ցանցերում #StandwithAngelaCarini հեշթեգով։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվով բազմաթիվ կազմակերպություններ տեղի ունեցածը որակել են բռնություն կնոջ նկատմամբ տղամարդու կողմից։

Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում չէր անցել գենդերային թեստը (չէր համարվել կենսաբանորեն կին) եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով որակազրկվել էր,

սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն այս տարի որոշել էր, որ նա կին է եւ թույլատրել նրա մասնակցությունը կանանց մրցումներին։

Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը։

Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։

Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆին օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։

Տեղի ունեցածին անդրադարձել է բրիտանացի կին գրող, «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը սոցիալական ցանցերում արած գրառմամբ :

Մասնավորապես, նա քննադատել է տրանսգենդեր մարզիկին, հայտնելով՝

«Սա սպորտ չէ։ Տղամարդիկ բանեցնում են իրենց իշխանությունը կանանց նկատմամբ՝ կարմիր մարզահագուստով ստոր խաբեբայից մինչեւ կազմակերպիչներ։

Երիտասարդ մարզուհուց խլեցին ամեն ինչ՝ հանուն որի մարզվել էր, քանի որ նրա դեմ ռինգ էր դուրս եկել տղամարդ։

Սա խայտառակություն է։ Մարզիկների անվտանգության մասին բոլոր հայտարարությունները դատարկախոսություն են։

Փարիզի Խաղերի վրա ընդմիշտ բիծ կմնա Կարինիի հետ տեղի ունեցածը»,- գրել է Ջոան Ռոուլինգը։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ