24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հարիսը Նեթանյահուին. Ժամանակն է դադարեցնել պատերազմը Գազայում /Տեսանյութ/

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով ամենայն հավանականությամբ կլինի դեմոկրատների թեկնածուն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում,

«անկեղծ և կառուցողական» բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Ավելի կոշտ տոնով, քան նախագահ Ջո Բայդենը, տիկին Հարիսը պնդել է, որ ինքը պարզաբանել է Գազայում զոհերի հետ կապված իր «լուրջ մտահոգությունները»:

«Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի», – ասաց նա Սպիտակ տանը իրենց դեմ առ դեմ բանակցություններից հետո:

Տիկին Հարիսը նաև ընդգծել է երկու պետությունների խաղաղ լուծման ճանապարհի անհրաժեշտությունը՝ միաժամանակ կոչ անելով ամերիկացիներին տեղյակ լինել

հակամարտության վերաբերյալ «մանրամասներին»:

Հիշեցնենք, որ երեկ ավելի վաղ պարոն Նեթանյահուն հանդիպել է պարոն Բայդենին, ով կիրակի օրը լքեց իր վերընտրական քարոզարշավը։

Նեթանյահուի հանդիպումները Սպիտակ տանը տեղի ունեցան մեկ օր անց այն բանից հետո, երբ նա Կոնգրեսում բուռն ելույթ ունեցավ՝ խոստանալով «լիակատար հաղթանակ»

ՀԱՄԱՍ-ի դեմ, մինչդեռ դրսում հազարավոր պաղեստինամետ ցուցարարներ ցույց էին անում:

Նշենք, որ Իսրայելի վարչապետը ճնշումների է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում՝ վերջ դնելու համար Իսրայել-Գազայի պատերազմին,

որն արդեն իններորդ ամիսն է, ինչ  ոչնչացնում է ողջ Պաղեստինը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ