Օտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակել․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։
Ֆոտլրագրողի տեղեկություններով այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդը՝ օտարերկրացի է։
Գիշերը 00:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու համար, օտարերկրացին վերցրել է ոստիկաններց մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օտարերկրացին կրակոցներ է արձակել ոստիկանության Կոտայքի բաժնում, կան վիրավորներ: